Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նիկոլը ձեզ չի փրկելու, նա, սովորության համաձայն, «թռած» է լինելու

Նիկոլը ձեզ չի փրկելու, նա, սովորության համաձայն, «թռած» է լինելու
13.08.2024 | 22:21

Գիշերը մի ռեպլիկ էի գրել Նիկոլի «պադավատապետության» մասին ու ամենևին չէի մտածել, որ էդ փոքր տեքստը այդքան ալեկոծելու է մարդկանց:

Սպիտակի չտես քաղաքապետի կերպարի մեջ շատերը գտել են իրենց՝ «խռոված էգի» պես փախչելով իմ սոցիալական էջերից:

Փաստորեն, դուք չեք վիրավորվում, երբ ձեզ մեղադրում են Արցախը կործանելու ու Հայաստանի սուբեկտությունը լիմոնի պես ճզմելու համար:

Փաստորեն, դուք չեք նեղանում և համերաշխ եք, երբ ձեզ փնթի ավտորիտար են համարում:

Բայց հենց կպնում ենք ձեր իշխանության սիմվոլներից մեկին՝ «պադավատին», ձեր կոմֆորտին ու կայֆերին, ձեր մեջ արթնանում է գոյություն չունեցող արժանապատվությունը:

«Գյադաների ժամանակը». ուրիշի համար ասված, բայց ձեզ ավելի սազական Վանոյի այս արտահայտությունը հենց ձեր համար է:

Շուտով բոլորիդ հետևից ժողովուրդը գալու է. Նիկոլը ձեզ չի փրկելու, նա, սովորության համաձայն, «թռած» է լինելու:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ